ԱՐԵՎՄՏՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԵՐԱՄԻԱՎՈՐՈՒՄԸ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐԻ ՎԵՐԱՑՄԱՆ ՀԱՄԱՐ ԱՆՀՐԱԺԵՇՏ Է

Մի քանի ժամանակ առաջ ՀԱՄԱՅՆՔ կայքում եվ ՅՈՒՅՍ պարբերականում հրապարակվեցին նյութեր Ռուբիկ Սարդարյանի կողմից, որոնցում արտահայտվում էին ավանդական տեսակետներից տարբեր մտքեր Արեվմտյան Հայաստանի ազատագրման եվ Հայոց Ցեղասպանության մասին եվ նաեվ ներկայացված էին տեսակետներ որոնք վերագրված էին պոլսահայ լրագրող, Հրանդ Դինքին

Հարկավոր է նկատի ունենալ որ

ա- Նշված նյութերում հիմնականում արտահայտվում են հեղինակի տեսակետը ԱրեվմտաՀայաստանի ազատգրման ճանապարհի դժվարություների մասին, ինչը չի կարող հարցականի տակ դնել ԱրեվմտաՀայաստանի ազատագրման անհրաժեշտությունը

բ- ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ԸՆԹԱՑՔՈՒՄ ՏԵՂԻ Է ՈՒՆԵՑԵԼ ՄԵՐ ԱԶԳԻ ՄԵԾ ՄԱՍԻ ՀԱՅՐԵՆԱԶՐԿՈՒՄԸ ԵՎ ՄԵՐ ՀԱՅՐԵՆԻՔԻ ՄԵԾ ՄԱՍԻ ԶԱՎԹՈՒՄԸ ԹՈՒՐՔԻԱՅԻ, ԹՈՒՐՔԵՐԻ ԵՎ ՔՐԴԵՐԻ ԿՈՂՄԻՑ, ՈՒՍՏԻ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐԻ ՎԵՐԱՑՈՒՄԸ ՀՆԱՐԱՎՈՐ Է ՄԻԱՅՆ ԱՐԵՎՄՏՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԵՐԱՄԻԱՎՈՐՈՒՄՈՎ, ՈՐԸ ՄԵՐ ԱԶԳԻ ԻՐԱՎՈՒՆՔԸ ԵՎ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆ Է

ՄԱՍԻՍ ՄԱԹԵՎՈՍՅԱՆ

ՀԱՄԱՅՆՔ կայքի նախկին աշխատակից

ԷԼ.ՓՈՍՏ masisararat2001@yahoo.com

Իսկ ներքեվում ներկայացված են ընդարծակ պատասխաններ Ռուբիկ Սարդարյանի նյութերին, որոնք ընդգրկում են մի քանի բաժիններ

ՄԱՍ ԱՌԱՋԻՆ

ՊԱՏԱՍԽԱՆ ԱՐԵՎՄՏՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԱՏԱԳՐՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՐՑԱԿԱՆԻ ՏԱԿ ԴՆՈՂՆԵՐԻՆ ԵՎ ԱՅՆ «ԵՐԱԶ» ՀԱՄԱՐՈՂՆԵՐԻՆ

ա- Մինչեվ Հայոց Ցեղասպանությունը, հայերը կազմում էին Արեվմտյան Հայաստանի բնակչության մեծամասնությունը եվ Արեվմտյան Հայաստանը մեր հայրենքի մի մասն է

բ- Թուրքիայի ժամանակի պետությունը համագործակցելով թուրք եվ քուրդ ազգաբնակչության զգալի մասի հետ, բնաջնջեց հայերին իրենց հայրենիքում եվ տիրացավ նրանց գույքին եվ հայրենիքին

գ- Հայ ժողովրդի եվ Հայաստանի Հանրապետության իրավունքն է հատուցում պահանջել Հայոց Ցեղասպանության համար եվ այդ հատուցման հիմնական մասը Արեվմտյան Հայաստանի միավորումն է Հայաստանի Հանրապետությանը

դ- Մենք համահայկական համախմբվածությամբ եվ օգտագործելով ներկայիս բոլոր հնարավորությունները, պետք է աշխատենք Արեվմտյան Հայաստանի ազատագրման համար, իհարկե չմոռանալով ներկայիս Հայաստանի Հանրապետության եվ Արցախի զարգացման եվ անվտանգության հարցը

ե- Եթե նույնիսկ չկարողանանք Արեմտյան Հյաստանի ազատագրումը ներկա պայմաններում իրականացնել, պետք է բոլոր հարմար առիթներում հիշեցնենք դրա անհրաժեշտությունը մեզ, մեր ապագա սերունդներին, Թուրքիային եվ աշխարհին

ՄԱՍ ԵՐԿՐՈՐԴ

ԱՐԵՎՄՏՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԱՏԱԳՐՈՒՄԸ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՏՈՒՑՄԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ՄԱՍՆ Է

Վերջերս ՀԱՄԱՅՆՔ կայքում արծարծվեց այն միտքը, իբր Արեվմտյան Հայաստանի ազատագրումը «երազ» է եվ դրա հետապնդումը վնասում է ներկայիս Հայաստանի Հանրապետության եվ Արցախի Հանրապետության շահերին

Զարմանալի եվ միեվնույն ժամանակ ցավալի է, որ կան «հայ»եր, որ արտահայտում են Հայ Դատի վերաբերյալ Թուրքիայի տեսակետներին մոտ մտքեր

Ի պատասխան վերը նշված տեսակետի պետք է ասել

ա- Հայաստանը եվ Արցախը ոչ մի օգուտ չեն ստանա, եթե հայերը հրաժարվեն Արեվմտյան Հայաստանից: Մենք գիտենք, որ Թուրքիան բազմիցս հայտարարել է, որ մինչեվ այն ժամանակ, որ Արցախը չհանձնվի Ադրբեջանին, Թուրքիան հարաբերություն չի հաստատի Հայաստանի հետ: Ուրեմն, եթե նույնիսկ Հայաստանը հայտարարի որ հրաժարվում է Արեվմտյան Հայաստանից, էլի Թուրքիան նորմալ հարաբերություններ չի հաստատի Հայաստանի հետ

բ- Ոչ մի հայ չի ցանկանա որ Արեվմտյան Հայաստանի ազատագրման հետապնդումը վտանգ ներկայացնի Հայաստանի եվ Արցախի համար, բայց պետք է նկատենք որ հենց Արեվմտյան Հայաստանի ազտագրումը կարող է բարելավել Հայաստանի աշխարհաքաղաքական եվ տնտեսական պայմանները , եթե նկատի ունենանք Հայաստանի տարածքի ընդարձակումը եվ Հայաստանի համար դեպի Սեվ ծով ելքի ըստեղծումը, որը կիրականանա Արեվմտյան Հայաստանի ազատագրումով

գ- Պետք է նկատի ունենալ վերջին զարգացումները Հայաստանում, երբ

ՀՀ Սահմանադրական Դատարանը վերապահում հայտնեց Հայաստան-Թուրքիա հաշտեցման համաձայնագրի վերաբերյալ, նկատի ունենալով որ Հայաստանը պաշտոնապես չի ճանաչում ներկայիս Հայաստան-Թուրքիա սահմանը

 ՀՀ գլխավոր դատախազը Երեվանում կայացած իրավաբանների համահայկական համաժողովում հայտարարեց Հայոց Ցեղասպանության տարածքային փոխհատուցման անհրաժեշտության մասին

եվ ՀՀ Սահմանադրական Դատարանը վերոնշյալ համագումարում հայտարարեց համահայկական խմբի ստեղծման մասին, որը պետք է զբաղվի Հայոց Ցեղասպանության փոխհատուցման իրավական լուծում մշակելու աշխատանքով

դ- Այն հայը որ ունի ազգային արժանապատվություն, չի կարող Արեվմտյան Հայաստանի ազատագրումը «երազ» համարել, քանի որ դա ազգային իղձ է , իսկ իղձը եվ երազը նոյնը չեն: Արեվմտյան Հայաստանի ազտագրումը «երազ» համարելով , մենք կանհարգենք Հայոց Ցեղասպանության մեկ ու կես միլիոն անմեղ նահատակների հիշատակը եվ կհամաձայնվենք Թուրքիայի նպատակների հետ, որ բռնագրավել է մեր հայրենիքի մեծ մասը

ե- Իսկ ինչ վերաբերում է Արեվմտյան Հայաստանի ազատագրման մեխանիզմին եվ ծրագրին, կարելի է որպես մի նախագիծ նկատի ունենալ

Հայաստանի Հանրապետությունը եվ Սփյուռքը հայտ ներկայացնեն ՄԱԿ- ի միջազգային դատարան եվ մարդու իրավունքների եվրոպական դատարան, եվ նյութական եվ կալվածային փոխհատուցում պահանջեն Հայոց Ցեղասպանության համար, եվ նաեվ պահանջեն միջազգային իրավունքի տեսակետից վավեր համարվող ԱՄՆ նախկին նախագահ, Վուդրո Վիլսոնի իրավարար վճիռի իրականացումը, որով Արեվմտյան Հայաստանի մեծ մասը պետք է հանձնվի Հայաստանի Հանրապետությանը

Թուրքիայից ստացվելիք նյութական փոխհատուցման հիման վրա, ստեղծվի ֆոնդ, որը օգնություն կտրամադրի այն հայ բազմազավակ ընտանիքներին, որ կբնակվեն Արեվմտյան Հայաստանում:Այսպիսով, տարիների ընթացքում, բնական աճի եվ նաեվ ներգաղթի միջոցով, կավելանա հայերի թիվը Արեվմտյան Հայաստանում:Նաեվ, չպետք է մոռանալ «թաքուն» հայերի գոյությունը Արեվմտյան Հայաստանում, ովքեր Արեվմտյան Հայաստանի ազատագրումով, կկարողանան բացահայտել իրենց ազգային պատկանելությունը

Միջազգային դատարանի որոշման հիման վրա, ստիպել Թուրքիային որպեսզի այն քուրդերին եվ թուրքերին, որոնք այժմ բնակվում են Արեվմտյան Հայաստանում, վերաբնակեցնի Թուրքիայի այլ շրջաններում, որը քուրդերի դեպքում կարող է լինել Թուրքիայի հարավ-արեվելյան քրդաբնակ շրջանները

Դուք կարող եք այս մասին նաեվ այցելեք հետեվյալ կայքը

www.wilsonforarmenia.org

Ինչեվե, Արեվմտյան Հայաստանի ազատագրման հստակ ծրագրի մշակումը կարիք ունի համահայկական քննարկման կազմակերպմանը

զ- Նույնիսկ եթե հայ ժողովուրդը օգտվելով բոլոր հնարավոր միջոցներից, ներկա պայմաններում չկարողանա իրականացնել Արեվմտյան Հայաստանի ազատագրումը, պետք է բոլոր հարմար առիթներում միջազգային հանրությանը եվ Թուրքիային հայտնի իր անհամաձայնությունը Արեվմտյան Հայաստանի բռնագրավման վերաբերյալ եվ հետապնդի Արեվմտյան Հայաստանի ազատագրումը, միեվնույն ժամանակ հզորացնելով ներկայիս Հայաստանը եվ Արցախը

ԱՄՈԹ Է ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ «1915 – Ի ԴԵՊՔԵՐ» ԿՈՉԵԼ

ԱՄՈԹ Է ԱՐԵՎՄՏՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԸ «ԱՆԱՏՈԼԻԱ» ԿՈՉԵԼ

ԱՄՈԹ Է ՔՈՒՐԴԻ ԵՎ ԹՈՒՐՔԻ ՇԱՀԸ ՄԵՐ ՄԵԿ ՈՒ ԿԵՍ ՄԻԼԻՈՆ ՆԱՀԱՏԱԿՆԵՐԻ ՇԱՀԻՆ ԳԵՐԱԴԱՍԵԼ

ԱՄՈԹ Է ԹՈՒՐՔԻԱՅԻ ՆՊԱՏԱԿԻ ՀԵՏ , ԱՅՍԻՆՔՆ ԱՐԵՎՄՏՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԲՌՆԱԳՐԱՎՎԱԾ ՄՆԱԼՈՒ ՀԵՏ ՀԱՄԱՁԱՅՆՎԵԼ

ՄԱՍ ԵՐՐՈՐԴ

ՊԱՏԱՍԽԱՆ

ՄՏՈՐՈՒՄՆԵՐ ՀՐԱՆՏ ԴԻՆՔԻ ՏԵՍԱԿԵՏՆԵՐԻ ՇՈՒՐՋ ԻԱՄՄ- ՈՒՄ

ՆՅՈՒԹԻՆ

ՀՐԱՊԱՐԱԿՎԱԾ «ՀԱՄԱՅՆՔ» ԿԱՅՔՈՒՄ ԵՎ ՆԱԵՎ ՎԵՐԱՄՇԱԿՎԱԾ ՁԵՎՈՎ ՀՐԱՊԱՐԱԿՎԱԾ «ՅՈՒՅՍ» ՊԱՐԲԵՐԱԿԱՆՈՒՄ

ԲԱԺԻՆ Ա

Հարգելով Հրանդ Դինքի հիշատակը, որ իր կյանքի գնով վճարեց Հայոց Ցեղասպանության հարցը Թուրքիայում բարձրաձայնելու համար, անհրաժեշտ է նկատի առնել հետեվյալ կետերը

ա- Հիշենք, երբ Ռուսաստանը գրավեց Արեւելյան Հայաստանը, այդ տարածաշրջանը դարեր շարունակ մուսուլմաննների լծի տակ գտնվելու հետեւանքով, բնակեցվել էր մահմեդականների ստվար զանգվածով, եւ ռուս-պարսկական պայմանագրի հիման վրա հայերը եւ մահմեդականները հնարավորություն ստացան վերադառնալ համապատասխանաբար Հայաստան եւ Իրան

Ուրեմն այն հարցը, որ այսօր Արեւմտյան Հայաստանում հայեր չկան կամ ապրում են ծպտված կերպով, չի նշանակում որ երբեւէ հնարավոր չի լինի Արեւմտյան Հայաստանը ազատագրել եվ կրկին հայաբնակ դարձնել

բ- 30 տարի առաջ քիչ հավանական էր թվում, որ ադրբեջանցիներով բնակեցված Քելբաջար շրջանը մի օր պատմական արդարության վերականգնումով, կդառնա Արցախի Հանրապետության հայաբնակ Քարվաճառ շրջանը: Նոյնը մի օր կարող է լինել նաեւ Արեւմտյան Հայաստանի պարագային

գ- Զարմանալի է եւ անհասկանալի, երբ Թուրքիան հայտարարում է, որ մինչեւ Ղարաբաղը չվերադարձվի Ադրբեջանին, Թուրքիան չի բացի իր սահմանը Հայաստանի հետ, եւ երբ Թուրքիան իրեն իրավունք է վերապահում մոտավորապես 40 տարի շարունակ բռնագրավված պահել Կիպրոսի հյուսիսային մասը, ինչպես ենք մենք կարող այսքան «ինտերնացիոնալ» եւ «վեհանձն» լինել ու մոռացության տալ ամեն ինչ եւ անգամ հրաժարվել Արեւմտյան Հայաստանից, ի շահ Թուրքիայի

դ-  Նույնիսկ թուրքերը այսօր սկսել են ընդունել, որ պետք է հայերից բռնագրաված կալվածները վերադարձնել, ուրեմն չի կարելի Արեւմտյան Հայաստանի ազատագրումն համարել «անհիմն երազանք» եվ չաշխատել այդ նպատակի իրականացման համար

ե- Նրանք ովքեր առաջարկում են մոռանալ Ցեղասպանության փոխհատուցման եվ Արեւմտյան Հայաստանի ազատագրման մասին, նույն առաջարկությունը չէին ունենայ, եթե իրենց ընտանիքի անդամները սպանված եվ իրենց գոյքը բռնագրավված լիներ

զ- Չմոռանանք որ աշխարհաքաղաքական պայմանները եւ տարածաշրջանների ազգագրական վիճակը միշտ էլ փոփոխման ենթակա է. օրինակ երկրորդ աշխարհամարտից հետո մի պահ Խորհրդային Միության կողմից Թուրքիայի դիմաց հողային պահանջ ներկայացվեց, իհարկե դժբախտաբար միջազգային պայմնանները թույլ չտվեցին որ այդ պահանջը արդյունք ունենա, բայց եւ դա չի նշանակում նման իրավիճակ կրկին չի առաջանալու, ուրեմն Արեւմտյան Հայաստանի ազատագրումը մոռացության տալը անընդունելի է

է- Արձանագրենք նաեւ, որ եթե այսօր թուրքերը խոսում են հայոց իրավունքների մասին, դա Հայկական Պայքարի (եվ այդ թվում միջազգային ասպարեզում Հայոց Ցեղասպանության ճանաչման) արդյունք է

ը- Եթե հայերը բավարարվեն Թուրքիայի կողմից Հայոց Ցեղասպանության դատապարտմամբ եվ մոռանան Արեւմտյան Հայաստանի ազատագրումը, դա կլինի մի ազդանշան որ հետագա Թուրքական պետությունները իրավունք ունեն 1915 թ.-ի օրինակով կոտորեն ներկայիս Հայաստանի եվ Արցախի հայությանը, գրավեն մեր հայրենիքի այդ հատվածը եվս, եվ մենք կրկին պիտի բավարարվենք միայն մի դատապարտումով

Վստահաբար, Կգա մի օր երբ Արցախի ազատագրվելու նման անհնար թվացող, Արեւմտյան Հայաստանը նաեւ կազատագրվի

ՆԵՐՔԵՎԻ ՆԿԱՐՆԵՐԸ ՑՈՒՅՑ ԵՆ ՏԱԼԻՍ ԱՄՆ ՆԱԽԱԳԱՀ ՎՈՒԴՐՈ ՎԻԼՍՈՆԻ ՄԻՋԱԶԳԱՅՆՈՐԵՆ ՃԱՆԱՉՎԱԾ ԻՐԱՎԱՐԱՐ ՎՃՌԻ ՀԻՄԱՄԲ ՀԱՅԱՍՏԱՆԻՆ ՀԱՏԿԱՑՎԵԼԻՔ ՏԱՐԱԾՔՆԵՐԸ ԱՐԵՎՄՏՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

wilson-western-armenia

US-president-Wilson-map

ԲԱԺԻՆ Բ

ա- Հրանդ Դինքը մեծ հայասեր էր, որ համարձակվեց Հայոց Ցեղասպանության հարցը բարձրացնել Թուրքիայում, եվ իր կյանքի գնով վճարեց այդ համարձակության համար: Բայց նա էլ ամեն մահկանացուի նման ուներ սխալներ եվ սահմանափակումներ: Նա, որպես Թուրքիայի քաղաքացի, չհամարձակվեց արծարծել Արեվմտյան Հայաստանի ազատագրման հարցը, համաձայնվեց Ցեղասպանությունը այլ անուններով կոչելուն, ինչը կարող է սահմանափակել փոխհատուցման հարցը իրավական տեսակետից, համաձայն չեր միջազգային ասպարեզում եվ տարբեր երկրների խորհրդարաններում Հայոց Ցեղասպանության դատապարտման հետ, չնկատելով որ այդ գործընթացը ուներ իր դրական ազդեցությունը Թուրքիայում Հայկական Հարցի քննարկման առաջընթացում

Ի վերջո եթե հայ ժողովուրդը յուրաքանչյուր Ապրիլի 24-ին հիշում է Դինքին , դա նրա պատճառով է, որ նա մեծ ներդրում ունեցավ Հայոց Ցեղասպանության հարցը Թուրքիայում արծարծելու ասպարեզում, բայց դա չի նշանակում որ մենք պետք է համաձայնվենք նրա բոլոր տեսակետների հետ

բ- Այն որ որեվե տարածաշրջանի բնակչության ազգային կազմը կարող է ժամանակի ընթացքում փոփոխության ենթարկվել, անհերքելի փաստ է: Օրինակ, Նախիջեվանի հայաբնակ Հին Ջուղայում այլեվս հայ չի ապրում, կամ թեկուզ հենց Արեվմտյան Հայաստանը նկատի ունենանք, որ նախքան Հայոց Ցեղասպանությունը, հայաբնակ էր, բայց հիմա դարձել է քրդաբնակ եվ թրքաբնակ, այսինքն այդ տարածաշրջանների ազգային կազմը թոխվել է: Ուրեմն այն որ հիմա Արեվմտյան Հայաստանում հայերը մեծամասնություն չեն կազմում, չի նշանակում որ երբեք հնարավոր չի լինի կրկին հայաբնակ դարձնել այդ շրջանը

Նաեվ, չմոռանանք որ այն քրդերի եվ թուրքերի մի մասը, որոնք այժմ բնակվում են Արեվմտյան Հայաստանում, նույն այն քոյրդերի եվ թուրքերի ժառանգներն են որոնք դեր են ունեցել Հայոց Ցեղասպանությունում եվ հիմա տեր են դարձել իրենց պապերի կողմից հայերից բռնագրավված կալվածներին եվ գույքին, եվ ուրեմն պարտական են վերադարձնել բռնագրավված կալվածները

գ- Մենք չենք պնդում որ Արեվմտյան Հայաստանի ազատագրման հարցը շուտով կարող է լուծվել եվ չենք պնդում որ հարյուր տոկոսով հստակ է ազատագրման մեխանիզմը: Մենք վստահ ենք որ նախ կարիք կա որ ներկայիս Հայաստանի եվ Արցախի Հանրապետությունները տնտեսապես եվ ռազմական տեսակետից հզորանան եվ նրանց բնակչությունը աճի: Բայց դա չի նշանակում որ ընդհանրապես հրաժարվենք Արեվմտյան Հայաստանի ազատագրումից

դ- Արեվմտյան Հայաստանի ազատագրումից հրաժարվելը ոչ մի օգուտ չի բերի հայ ժողովրդին, օրինակ նոյնիսկ այդ դեպքում էլ Թուրքիան չի բացի իր սահմանը Հայաստանի հետ, չե որ Թուրքիան բազմիցս հայտարարել է որ միայն այն դեպքում հարաբերություն կհաստատի Հայաստանի հետ, երբ հայերը Արցախը հանձնեն Ադրբեջանին

Իսկ ընհակառակը, Արեվմտյան Հայաստանի ազատագրումը, Հայաստանի համար ճանապարհ կստեղծի դեպի Սեվ ծով եվ կբարելավի Հայաստանի աշխարհագրական, քաղաքական եվ տնտեսական պայմանները, չե որ ներկայիս Հայաստանի դժվարությունների եվ խնդիրների մի զգալի մասը հենց Արեվմտյան Հայաստանի բռնագրավման եվ մեր ներկայիս աշխարհաքաղաքական պայմանների պատճառով է

ե- Նրանք ովքեր «բոլորովին անհնար» են համարում Արեվմտյան Հայաստանի ազատագրումը, նույն անձնավորություններն են ովքեր ժամանակին ներկայիս Հայաստանի Հանրապետության անկախությունը եվ նաեվ Արցախի ազատագրումը «անհնար» եվ «ազգայնամոլների իդեալիստական երեվակայութուն» էին համարում, չէ որ նույն տրամաբանությամբ որ հիմա ասում են թե «թույլ Հայաստանը երբեք չի կարողանա Արեվմտյան Հայաստանը ազատագրել հզոր Թուրքիայից», այն ժամանակ էլ ասում էին թե «թույլ Հայաստանը երբեք չի կարողանա անկախանալ հզոր Խորհրդային Միությունից» եվ «թույլ Հայաստանը երբեք չի կարողանա Արցախը ազատագրել ավելի շատ բնակչություն եվ բնական պաշարներ ունեցող Ադրբեջանից» ինչի հակառակաը տեղի ունեցավ

զ- Եթե պարզ լեզվով խոսենք, նրանք ովքեր առաջարկում են որ ընդհանրապես հրաժարվենք մեր պատմական հայրենիքի մի մեծ մասի, այսինքն Արեվմտյան Հայաստանի ազատագրումից եվ Հայոց Ցեղասպանության փոխհատուցումից, թող իրենց անձնական կամ ընտանեկան բնակարանները, կալվածները եվ գույքը անվճար եվ անվերադարձ կերպով տրամադրեն օտարներին եվ բավարարվեն մի սովորոկան ներողությունով

Վերջում կրկին պետք է շեշտել

ՀԱՅՈՑ  ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ  ԸՆԹԱՑՔՈՒՄ  ՏԵՂԻ  Է  ՈՒՆԵՑԵԼ  ՄԵՐ  ԱԶԳԻ  ՄԵԾ  ՄԱՍԻ  ՀԱՅՐԵՆԱԶՐԿՈՒՄԸ  ԵՎ  ՄԵՐ  ՀԱՅՐԵՆԻՔԻ  ՄԵԾ  ՄԱՍԻ  ԶԱՎԹՈՒՄԸ  ԹՈՒՐՔԻԱՅԻ, ԹՈՒՐՔԵՐԻ  ԵՎ  ՔՐԴԵՐԻ  ԿՈՂՄԻՑ, ՈՒՍՏԻ  ՀԱՅՈՑ  ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ  ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐԻ  ՎԵՐԱՑՈՒՄԸ  ՀՆԱՐԱՎՈՐ  Է  ՄԻԱՅՆ  ԱՐԵՎՄՏՅԱՆ  ՀԱՅԱՍՏԱՆԻ  ԵՎ  ՀԱՅԱՍՏԱՆԻ  ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ  ՎԵՐԱՄԻԱՎՈՐՈՒՄՈՎ,  ՈՐԸ  ՄԵՐ  ԱԶԳԻ ԻՐԱՎՈՒՆՔԸ  ԵՎ  ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆ  Է

Advertisements
این نوشته در نسل کشی ارامنه ، غصب موطن آن ها و نژاد پرستی ضد ارمنی توسط ترکیه ارسال شده. این نوشته را نشانه‌گذاری کنید.

Leave a Reply نظر بدهید

در پایین مشخصات خود را پر کنید یا برای ورود روی شمایل‌ها کلیک نمایید:

نشان‌وارهٔ وردپرس.کام

شما در حال بیان دیدگاه با حساب کاربری WordPress.com خود هستید. بیرون رفتن / تغییر دادن )

تصویر توییتر

شما در حال بیان دیدگاه با حساب کاربری Twitter خود هستید. بیرون رفتن / تغییر دادن )

عکس فیسبوک

شما در حال بیان دیدگاه با حساب کاربری Facebook خود هستید. بیرون رفتن / تغییر دادن )

عکس گوگل+

شما در حال بیان دیدگاه با حساب کاربری Google+ خود هستید. بیرون رفتن / تغییر دادن )

درحال اتصال به %s